Ստեղծեք հեքիաթ ձեր երեխայի մասնակցությամբ

Բարև, ես Նունուն եմ 🤖 Պատմիր փոքրիկի մասին, որ միասին ստեղծենք հենց իր համար կախարդական հեքիաթը ✨

Ինչպես է աշխատում

👤 1. Պատմեք ինձ ձեր փոքրիկ հերոսի մասին

Սկսենք ամենակարևորից 🙂 Գրեք երեխայի անունը, տարիքը և մի քանի մանրուք։ Այս տվյալները կօգնեն Նունուին ստեղծել իսկապես անձնական հեքիաթ։

📚 2. Այնուհետև ես կստեղծեմ ձեր հեքիաթը

Այս փուլում Նունուն կհյուսի հեքիաթը՝ օգտագործելով ձեր ընտրած տեղեկությունները։ Յուրաքանչյուր պատմություն ստեղծվում է հատուկ ձեր փոքրիկի համար։

🎨 3. Հետո եկեք միասին ձևափոխենք պատմությունը

Հեքիաթը պատրաստ լինելուց հետո կարող եք կարդալ և փոխել այն հատվածները, որոնք ցանկանում եք։ Նունուն կհարմարվի ձեր ընտրություններին։

🖼️ 4. Իսկ դրանից հետո պատմությունը կենդանացնենք նկարներով

Այժմ կարող եք ավելացնել նկարներ, որպեսզի պատմությունը կենդանանա։ Վերբեռնեք լուսանկար կամ ընտրեք ավատար, և Նունուն կհամապատասխանի նկարազարդումները։

🖨️ 5. Վերջում ստուգենք ամեն ինչ և պատրաստենք գիրքը

Ամեն ինչ պատրաստ է։ Ստուգեք պատմությունը, հաստատեք ընտրությունները, և Նունուն կպատրաստի գիրքը տպագրության համար։

💛 6. Եվ վերջապես վայելեք

Հեքիաթը պատրաստ է 💛 Այժմ կարող եք միասին կարդալ և վայելել ձեր ստեղծած կախարդական պատմությունը։

Գնացուցակ

Մեր՝ միասին ստեղծված կախարդական գիրքը արժե 10 000 դրամ 📖✨ Իսկ պատվերը սկսելու համար անհրաժեշտ է 1000 դրամ կանխավճար

Երևանում ես կուղարկեմ գիրքը անվճար 🚚💛 Իսկ մարզերի դեպքում առաքման արժեքը կհաշվենք առանձին՝ ըստ հասցեի ✨

Հաճախակի տրվող հարցեր

Կարո՞ղ եմ պատմությունը խմբագրել

Իհարկե՛։ Սա ձեր պատմությունն է։ Կարող եք փոխել այն ամենը, ինչ կուզեք, իսկ ես կօգնեմ, որ այն դառնա էլ ավելի գեղեցիկ։

Պետք է՞ պարտադիր վերբեռնել երեխայի լուսանկարը

Ոչ, դա պարտադիր չէ 😊 Կարող եք վերբեռնել լուսանկար կամ պարզապես ընտրել նկարի ոճը, իսկ ես կստեղծեմ պատմությանը համապատասխան նկարազարդումներ ցանկացած դեպքում։

Ո՞ր լեզուներով է հասանելի հարթակը և հեքիաթները:

Այս պահին ես խոսում եմ հիմնականում հայերեն ✨ Բայց հետո միասին կավելացնենք նաև այլ լեզուներ։

Ի՞նչ երկարություն ունի սովորական գրքույկը:

Սովորական փոքրիկ գիրքը բաղկացած է 10 էջից՝ հենց այնքան, որ պատմությունը լինի հետաքրքիր ու հեշտ ընթերցվող։

Տպագրությունն ու առաքումը որքան ժամանակ են տևում

Վճարումից հետո սովորաբար պետք է 2–3 աշխատանքային օր, որ ձեր հեքիաթը դառնա իրական գիրք 📖։

Ի՞նչ անել, եթե տպագրության կամ առաքման հետ խնդիր առաջանա

Եթե խնդիր առաջանա, պարզապես գրեք imheqiatai@gmail.com հասցեին, նշեք պատվերի համարը և կցեք լուսանկարներ։ Մենք հնարավորինս արագ կօգնենք 🤍

Բովանդակությունը անվտանգ է՞ երեխաների համար:

Այո ❤️ Ես միշտ փորձում եմ, որ հեքիաթները լինեն բարի, անվտանգ և երեխայի համար։ Մինչ տպագրելը կարող եք արագ նայել պատմությունը և փոփոխել, եթե ցանկանաք։

Ինչպե՞ս են մշակվում իմ տվյալները:

Ես օգտագործում եմ միայն այն տվյալները, որոնք տալիս եք՝ ձեր պատմությունը ստեղծելու համար ✨ Ձեր տեղեկությունը մնում է անվտանգ և գաղտնի։

Օգտատերերի քանակը

102+

Նունուի կողմից ստեղծված հեքիաթների քանակը

151+